Որակի համաշխարհային օր

10:07   08 Նոյեմբեր 2018    100

Որակի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որը նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում է աշխարհի շատ երկրներում։

Օրվա հիմնադրման նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (ЕОК)՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։

Որակի համաշխարհային օրը հաստատվել է 1990թ․, իսկ վեց տարի անց Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հիգշաբթին ընդգրկող շաբաթը հայտարարել է Որակի եվրոպական շաբաթ։

Որակի համաշխարհային օրվա նպատակը արտադրության եւ սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաեւ որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։ Չէ՞ որ խոսքը ոչ միայն մարդու եւ շրջակա միջավայրի համար անվտանգ ապրանքների ստեղծման մասին է, այլեւ սպառողների պահանջմունքների եւ ակնկալիքների բավարարվածության աստիճանի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները