Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն Մերկելի հետ քննարկել Է ընտրությունների ընթացքը

10:57   08 Նոյեմբեր 2018    181

«Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից եւ նրա 10 դաշնակից կազմակերպություններից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Հելսինկիիում հանդիպում Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նրանց հանդիպման տեսակադրերը, որը տեղի Է ունեցել կուսակցության՝ Հելսինկիում ընթացող համագումարի շրջանակներում, նոյեմբերի 8-ին ցուցադրել Է թբիլիսյան Rustavi 2 հեռուստաընկերությունը:

Ամփոփելով Մերկելի հետ կայացած հանդիպման արդյունքները, Վաշաձեն հեռուստաընկերությանը հայտնել Է, որ «զրույցի ընթացքում արծարծվել Է Վրաստանի նախագահի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ին անցկացված ընտրությունների առաջին փուլը»:

«Մենք խոսեցինք այն պայմանների մասին, որոնցում անցկացվում Էր առաջին փուլը, ինչպես նաեւ ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի մասին»,- ասել Է Վաշաձեն: Rustavi 2-ը նաեւ հայտնել Է, որ Հելսինկիում «Միասնական ազգային շարժման» համագումարի շրջանակներում Վաշաձեն եւ Նիդեռլանդներից այնտեղ ժամանած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդիպում են ունեցել ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ:

Հեռուստաընկերությունը ցուցադրել Է Հանի հետ Վաշաձեի եւ Սահակաշվիլիի հանդիպման լուսանկարները, նշելով, որ դրա ընթացքում քննարկվել են Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլի եւ առաջիկա երկրորդ փուլի հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները