Նախարար. Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն է

20:00   07 Նոյեմբեր 2018    136

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել շփման գծում տիրող իրավիճակի շուրջ: Զաքիր Հասանովը հիշեցրել է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքները:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հիմնական խոչընդոտն է:

Հակամարտության շուտափույթ կարգավորման համար Հայաստանը պետք է պահպանի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և իր զորքերն անհապաղ դուրս բերի ադրբեջանական հողերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱդրբեջանՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները