ԱՄՆ-ն ֆինանսավորի Թուրքիայի հետ հակաահաբեկչական գործողությունները

11:51   08 Նոյեմբեր 2018    208

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ամերիկա-թուրքական համագործակցության «առանցքային երկկողմանի հարցերին» վերաբերող նախագծերի մշակման համար 100,000 դոլար չափով դրամաշնորհների բաց մրցույթ է հայտարարում:

Երկու երկրների միջեւ համագործակցության հիմնական ուղղություններից է «անվտանգության ոլորտում ընդհանուր շահերի պաշտպանությունը», մասնավորապես, համատեղ հակաահաբեկչական գործողությունների իրականացումը եւ Սիրիայում կայունության ապահովումը:

«Այդ կատեգորիային են վերաբերում նախագծեր, որոնք կարող են/պետք է ուղղվեն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության աջակցությանը եւ զարգացմանը ԴԱԻՇ-ն եւ այլ ծայրահեղական խմբավորումներին ջախջախելու նպատակով. նախագծեր, որոնք պետք է իրականացվեն Թուրքիայի տարածքում եւ ուղղված լինեն Սիրիայում կայունության ապահովմանը, ինչպես նաեւ ցանկացած ջանքեր՝ ուղղված ահաբեկչության եւ անդրազգային հանցավորության դեմ պայքարին», — նշվում է փաստաթղթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները