ԱՄՆ-ում նորից փորձարկել են միջմայրցամաքային Minuteman III բալիստիկ հրթիռը

12:00   08 Նոյեմբեր 2018    272

ԱՄՆ-ում միջմայրցամաքային Minuteman III բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն են անցկացրել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CBS Los Angeles»-ին, հաղորդվում է, որ հրթիռն արձակվել է նոյեմբերի 5-ին Քալիֆորնիա նահանգի հարավում՝ Վանդենբերգ ռազմաօդային բազայից: Նշվում է, որ հրթիռը մարտական մասով հագեցած չէր:

Հաղորդվում է նաեւ, որ փորձարկումը հաջող է անցել եւ հրթիռը հասել է նշանակետին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները