Սպիտակ տան թղթակիցների ասոցացիան դատապարտել է CNN–ի լրագրողին հավատարմագրումից զրկելը

12:09   08 Նոյեմբեր 2018    199

Սպիտակ տան թղթակիցների ասոցացիան հանդես է եկել CNN–ի լրագրող Ջիմ Աքոստային հավատարմագրումից զրկելու դեմ։

Հայտարարության տեքստը հրապարակվել է NBC–ի հաղորդավար Պիտեր Ալեքսանդրի թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta–ն։

Նշվում է, որ կազմակերպությունը ընդդիմանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման դեմ` Գաղտնի ծառայության լիազորություններն օգտագործել, որ պատժեն լրագրողին, որի հետ ձեւավորվել էին բարդ հարաբերություններ։ Շեշտվում է, որ թղթակցին անցագրից զրկելն անընդունելի արձագանք է։

«Մենք կոչ ենք անում Սպիտակ տանը չեղարկել այս թույլ եւ սխալական գործողությունը»,–ասված է հայտարարությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ   CNN  


Վերնագիրի այլ պիտակները