Ինքնաթիռը հետաձգել է չվերթը՝ սրահում գարշահոտ մրգի պատճառով

13:22   08 Նոյեմբեր 2018    224

Ինդոնեզական ինքնաթիռը հետաձգել է չվերթն այն բանից հետո, երբ ուղեւորները բողոքել են սրահում դուրիանի անտանելի հոտի դեմ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով BBC-ին, 2 տոննա աշխարհի ամենագարշահոտ միրգը Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռով Ջակարտայից Բենկուլու էր տեղափոխվում:

Ուղեւորները պահանջել են միրգը ինքնաթիռից հանել, բանը հասել է անձնակազմի հետ քաշքշուկին։ Ավիաընկերությունն արդյունքում տեղի է տվել եւ բեռնաթափել է դուրիանի խմբաքանակը։

Sriwajiya Air-ը ավելի ուշ հայտարարել է, որ իրավունք ուներ բեռների մասում տեղափոխել գարշահոտ մրգի խմբաքանակը։ «Դուրիան տեղափոխելն արգելված չէ, եթե չվերթների պահանջներին համապատասխան փաթեթավորված է։ Շատ ավիաընկերություններ են այն տեղափոխում»,- Jakarta Post-ի համար մեկնաբանել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Դուրիանը ասիական դելիկատես է, որը շատ վեճերի առիթ է հանդիսանում՝ այն կամ սիրում են, կամ՝ ատում։ Մրգի վատ հոտի պատճառով արգելվում է այն պահել հյուրանոցներում, տեղափոխել հասարակական տրանսպորտով, որոշ երկրներում՝ նաեւ ինքնաթիռով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա   Ջակարտա  


Վերնագիրի այլ պիտակները