Մակրոնը զայրացրել է ֆրանսիացիներին

13:37   08 Նոյեմբեր 2018    224

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «արդարացի» կլիներ հարգել մարշալ Ֆիլիպ Պետենի հիշատակը, որն առաջին Համաշխարհային պատերազմում ֆրանսիական բանակը հաղթանակի է տարել:

Սակայն ավելի ուշ նա նացիստական Գերմանիայի հետ է համագործակցել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանգստյան օրերին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հանդիսությունների ժամանակ Մակրոնը Պետենի հիշատակին հարգանքի տուրք կմատուցի՝ ինչպես ֆրանսիացի մյուս մարշալների, որոնք այդ ժամանահակատվածում բանակ են ղեկավարել: Երկրում հրեական խմբերը և քաղաքական հակառակորդները դրա համար քննադատում են Մակրոնին:

«Ես միանգամայն արդարացի եմ համարում հարգանքի տուրք մատուցել մարշալներին, որոնք մեր բանակը դեպի հաղթանակ են առաջնորդել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարշալ Պետենը մեծն զինվոր էր»,-ասել է Մակրոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները