Հնդկաստանում «լույսերի փառատոնի» տոնակատարությունների ժամանակ 50 մարդ է վիրավորվել

12:47   08 Նոյեմբեր 2018    237

Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում (Թելինգանա նահանգ) անցնող գիշեր տարվա գլխավոր տոնի՝ Դիվալիի (նաեւ հայտնի որպես «լույսերի փառատոն») տոնակատարությունների ժամանակ 50 մարդ է վիրավորվել, հայտնում է IANS գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածները հիվանդանոց են դիմել չորեքշաբթի ամբողջ գիշեր եւ հինգշաբթի առավոտյան։ Նրանցից 8-ի վիճակը գնահատվում է ծանր։ Նշվում է, որ նրանց թվում առավել տուժել է 65-ամյա մի կին, որը ավտոռիկշայով տուն է գնացել, երբ նրա դեմքին է հարվածել տեղի բնակիչների կողմից արձակված հրավառությունը։

Հարեւան Անդհարա Պրադեշ նահանգի շրջաններից մեկում հրավառության հետեւանքով հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ամբողջությամբ այրվել են 4 բնակելի տներ։ Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։

Դիվալին Հնդկաստանում համարվում է տարվա գլխավոր տոնը։ Ավանդաբար այս օրը հինդուիզմի, բուդդիզմի ու ջայնիզմի հետեւորդները տները զարդարում են վառ ծաղկաշղթաներով ու լապտերներով, որոնք խորհրդանշում են բարու հաղթանակը։ Դիվալին հաճախ համեմատում են եվրոպական Նոր տարու հետ, չնայած խիստ նմանություններ այս երկու տոների միջեւ չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները