Մեքսիկայում 12 ավտոմեքենա է բախվել, կա տասնյակ տուժած

14:14   08 Նոյեմբեր 2018    226

Մեքսիկայում 12 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 7 մարդ, տուժել՝ 30-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Impacto-ն:

Ըստ առկա տեղեկության՝ միջադեպը տեղի է ունեցել Մեխիկո-Տոլուկա ավտոճանապարհին՝ Մեխիկոյից ոչ հեռու: Բեռնատար ավտոմեքենան առանց արգելակելու ճզմել է այլ փոխադրամիջոցները:

Նշվում է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին դեռ չի հաջողվել բոլոր տուժածներին մեքենաներից դուրս բերել: Այս պահին ճանապարհը փակ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները