NASA-ի զոնդն առաջին ազդանշանն Է Երկիր ուղարկել Արեգակին մոտենալուց հետո

14:33   08 Նոյեմբեր 2018    217

NASA-ի Parker Solar Probe զոնդը հաջողությամբ Է անցել Արեգակին մոտենալու գործողույթունը եւ առաջին ազդանշանն Է ուղարկել Երկիր:

Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում:

Parker Solar Probe-ը Արեգակին մոտեցել Է 24 մլն կիլոմետր հեռավորությամբ՝ դառնալով մարդու կողմից ստեղծված տիեզերանավերից առաջինը, որը նման հեռավորության Է հասել աստղից: Նոյեմբերի 7-ին օրվա երկրորդ կեսին առաքելության մասնագետներն առաջին ազդանշանն են ստացել զոնդից: «Ստացված ազդանշանը՝ A ազդանշանը, լավագույնն Է բոլոր հնարավորներից եւ վկայում Է, որ Parker Solar Probe-ը նորմալ Է գործում, եւ նրա բոլոր գործիքներն աշխատում են ու տվյալներ հավաքում»,-հայտնել են NASA-ում: Նոյեմբերի 5-ին ապարատը հասել Է ժամում 343 հազար կիլոմետր ռեկորդային արագության:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները