Հրաձգություն Է տեղի ունեցել Լոս Անջելեսի արվարձանում. կան զոհեր ու վիրավորներ

14:35   08 Նոյեմբեր 2018    244

Նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն Է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թայզենդ-Օուքս քաղաքում:

Արտակարգ պատահարի հետեւանքով կան զոհվածներ: Այդ մասին, իր կայքում հայտնել Է Los Angeles Times թերթը:

Հրատարակությունը չի ճշտում սպանվածների ու վիրավորների թիվը: Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել Է, որ բազմաթիվ մարդիկ են վիրավորվել: Անհայտ զինված տղամարդը մտել Է Borderline Bar and Grill բարը եւ մոտավորապես 30 կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչից հետո դիմել Է փախուստի: Ոստիկանությունը որոնում Է հանցագործին: Պատահարի վայր են ժամանել ոստիկանության տասնյակ մեքենաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները