Նավթատար լցանավը ռազմանավի Է բախվել Նորվեգիայի Բերգեն քաղաքի ափերի մոտ

14:38   08 Նոյեմբեր 2018    244

TS Sola նավթատար լցանավը Բերգենի ափերի մերձակայքում բախվել Է Helge Ingstad ռազմանավի հետ:

Այդ մասին նոյեմբերի 8-ին հայտնել Է Նորվեգիայի Equinor ASA նավթի-գազի ընկերությունը:

Ընկերությունում հայտնել են միջադեպի պատճառով Բերգենից դեպի հյուսիս - արեւմուտք Sture նավթամբարի աշխատանքի աստիճանական դադարեցման մասին: Նավթամբարի անձնակազմը, որն արտակարգ կարեւորության խնդիրներ չի կատարում, կտարահանվի: Equinor-ը դադարեցումը նախազգուշական միջոց Է համարում: Ընկերությունը շարունակում Է համագործակցել Նարվեգիայի իշխանությունների հետ:

Ինչպես հայտնել Է NTB նորությունների գործակալությունը, ռազմական ֆրեգատը, որը դասվում Է «Ֆրիտյոֆ Նանսենի» տիպին, վնասված Է եւ կարող Է ջրասույզ լինել: Անձնակազմի բոլոր 137 անդամները տարահանվել են, յոթ հոգի թեթեւ վնասվածքներ Է ստացել: Լցանավից շուրջ 10 հազար լիտր վառելիքի արտահոս Է տեղի ունեցել: Վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 4-ին (Երեւանի ժամանակով 7:00-ին):

Երեք ժամ ավելի ուշ ֆրեգատը քարշակել են ծանծաղուտ, գրել Է Maritime Bulletin-ը: NTB-ի տվյալներով՝ Aframax դասի լցանավը տեղափոխում Էր 625 հազար տոննա նավթ: Նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան այն հեռացել Է Sture նավթամբարից՝ North Sea տեսակի նավթի բեռով: TS Sola լցանավի սեփականատերը Հունաստանի լցանավային նավատորմի խոշորագույն գործարկուներից մեկն Է՝ Tsakos Energy Navigation ընկերությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները