Ավստրալուհի Ռոբին Դենեմը Մասքին փոխարինել Է Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում

15:32   08 Նոյեմբեր 2018    172

Էլեկտրամոբիլների Tesla ամերիկյան արտադրողը հայտարարել Է, որ տնօրենների խորհրդի նոր նախագահ Է նշանակվել ավստրալուհի Ռոբին Դենեմը, որը կփոխարինի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովի (SEC) հետ համաձայնությամբ պաշտոնը թողած ընկերության հիմնադիր Իլոն Մասքին:

Դենեմը պաշտոնը կստանձնի անհապաղ եւ վեց ամսվա ընթացքում կթողնի Telstra ավստրալական հեռահաղորդակցական ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը:

Այդ մասին ասված Է Tesla-ի հաղորդագրության մեջ: Նախքան Telstra տեղափոխվելը Դենեմն աշխատել Է հեռահաղորդակցական սարքավորումների Juniper արտադրողի օպերացիոն տնօրեն եւ գործադիր փոխնախագահ, իսկ դրանից առաջ 11 տարի Sun Microsystems-ում աշխատել Է որպես միկրոչիպերի թողարկիչ: Tesla-ի տնօրենների խորհրդում ավստրալուհին աշխատում Է 2014 թվականի օգոստոսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները