ՌԴ-ում զինվորներին կարգելեն համացանցում իրենց գործունեության մասին տեղեկատվություն հրապարակել

16:43   08 Նոյեմբեր 2018    289

ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջին ընթերցմամբ օրինագիծ են ընդունել, որն արգելում է զինվորներին` ԶԼՄ-ներում և համացանցում տեղեկատվություն հրապարակել, որը բացահայտում է նրանց գերատեսչական պատկանելությունը և ծառայողական գործունեությունը:

Օրինագծի հեղինակների համաձայն` ՌԴ ԶՈՒ գործունեության վերլուծությունը ցույց է տվել, որ զինվորները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում առանձին պետությունների հատուկ ծառայությունների, ինչպես նաև ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները