Facebook-ը թույլ կտա ուղարկված հաղորդագրությունները հեռացնել 10 րոպեի ընթացքում

17:22   08 Նոյեմբեր 2018    190

Facebook Messenger-ի հաջորդ տարբերակը օգտարերին թույլ կտա ուղարկված հաղորդագրությունները հեռացնել 10 րոպեի ընթացքում:

Այդ մասին հաղորդվում Է AppStore-ում հավելվածի Էջում:

Facebook Messenger 191.0-ի վերջին տարբերակի նկարագրման մեջ, որը թողարկվել Է նոյեմբերի 7-ին, մշակողները նշել են, որ հերթական նորացման մեջ օգտատերերին սպասում են բազմաթիվ նոր գործառույթներ, որոնց թվում նաեւ՝ ուղարկված հաղորդագրությունը հեռացնելու հնարավորությունը:

«Շուտով. հեռացրեք հաղորդագրությունը չաթից այն ուղարկելուց հետո: Եթե դուք սխալմամբ չաթ եք ուղարկել ոչ այն լուսանկարը, ոչ ճիշտ տեղեկատվություն կամ հաղորդագրություն, դուք կկարողանաք առանց դժվարության հաղորդագրությունը հեռացնել ուղարկելուց հետո տասը րոպեի ընթացքում»,-գրում են մշակողները:

Կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, նորացումը կթողարկվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները