Բախտաձեն Վաշաձեին ամոթանք է տվել տատիկներին ու պապիկներին խաբելու համար

17:34   08 Նոյեմբեր 2018    172

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեին մեղադրել է այն բանում, որ նա թոշակառուներին խաբում է՝ նրանց խոստանալով կենսաթոշակի բարձրացում մինչեւ 400 լարի (ավելի քան 148 դոլար)։

«Ցանկանում եմ պատասխանել այդ խաբեությանը, դա այլ կերպ չես անվանի, որը կապված է կենսաթոշակի՝ այսպես կոչված աճի հետ մինչեւ 400 լարի: Եթե նրանք հնարավորություն չունեն հաշվել, ապա անձամբ ես կարող եմ մեր ընդդիմախոսներին մի քանի կալկուլյատոր նվեր ուղարկել: Խոսքը լրացուցիչ 2 միլիարդ լարիի մասին է, ինչը շատ ավելին է, քան հատկացվում է մեր բժիշկներին, զինվորականներին, ոստիկաններին, ուսուցիչներին եւ բոլոր գերատեսչություններին՝ միասին վերցված… Նրանք չեն ամաչում, որ այդպես խաբում են մեր տատիկներին ու պապիկներին»,-ասել է Բախտաձեն՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ մինչեւ 400 լարի կենսաթոշակի աճն այս փուլում հնարավոր չէ: Այսօրվա դրությամբ տարիքային թոշակառուներն ստանում են 180 լարի (ավելի քան 66,6 դոլար): «Դա բացարձակապես անընդունելի է, եւ ես վստահ եմ, որ Վրաստանի հասարակությունը անպայմանորեն համարժեք պատասխան կտա»,-ընդգծել է Բախտաձեն, հաղորդել է Sputnik-գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բախտաձեն-Վաշաձե  


Վերնագիրի այլ պիտակները