Տանզանիայում տասը տղամարդու է ձերբակալել

18:43   08 Նոյեմբեր 2018    118

Տանզանիայում միասեռականության կասկածանքով տասը տղամարդու են ձերբակալել:

Դրանից ոչ շատ առաջ տեղացի քաղաքական գործիչը հատուկ ջոկատ է ստեղծել, որը պետք է բացահայտի միասեռկաններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իշխանությունները գործողություն են իրականացրել Պոնգվե լողափում երեկույթի ժամանակ, երբ տեղի բնակիչներից հաղորդում են ստացել: Վեց տղամարդու հաջողվել է փախչել, իսկ տասը ձերբակալվածներ կալանքի տակ են:

Դրանից մեկ շաբաթ առաջ Տանզանիայի վարչական կենտրոն Դար էս Սալամայի տեսուչ Փոլ Մաքոնդան հատուկ ջոկատ ստեղծելու մասին է հայտարարել: 17 անձից բաղկացած խումբը կոչված է սոցկայքերի միջոցով բացահայտելու միասեռականներին:

Նա նաև ազգաբնակչությանը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեոցող անձանց մասին հայտնելու կոչ է արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Տանզանիա  


Վերնագիրի այլ պիտակները