Թրյուդոն ներողություն Է խնդրել հրեա փախստականներին Կանադայում չընդունելու համար

19:08   08 Նոյեմբեր 2018    118

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն Է խնդրել նացիստական Գերմանիայից փախած հրեաներից ու նրանց ընտանիքներից, որոնց Կանադայի կառավարությունը հրաժարվել Է ընդունել 1939 թվականին:

Համապատասխան հայտարարությունը նա արել Է նոյեմբերի 7-ին երկրի ազգային խորհրդարանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր ես եկա Համայնքների պալատ (Կանադայի խորհրդարանի ստորին պալատ), որպեսզի խիստ ուշացած ներողությունս հայտնեմ այն հրեա փախստականներին, որոնց (նավը) Կանադան հետ դարձրեց (իր ափերից),- ասել Է նա:- Մենք ներողություն ենք խնդրում այն 907 հրեաներից, որոնք այն ժամանակ գտնվում Էին «Սենտ Լուիս» նավում, ինչպես նաեւ նրանց ընտանիքներից»:

«Սենտ Լուիս» նավը՝ հրեա փախստականներով, Կանադայի Հալիֆաքս նավահանգիստ (Նոր Շոտլանդիայի նահանգ) Էր ժամանել 1939 թվականի հունիսի 7-ին: Նավում գտնվում Էին 907 ապաստան խնդրողներ, որոնք փորձում Էին այստեղ փրկվել Գերմանիայի հալածանքներից: Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգի կառավարությունն, ինչպես ավելի վաղ դա արել Էին Կուբայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Ամերիկայի եւս մի քանի երկրների իշխանությունները, հրաժարվել Է ընդունել փախստականներին, եւ նավը հետ Է ուղեւորվել Եվրոպա:

Ի վերջո ծագումով հրեա ուղեւորների մի մասին համաձայնել են իրենց մոտ տեղավորել Բելգիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները եւ Ֆրանսիան, իսկ շուրջ 500 հրեաներ վերադարձել են Գերմանիա, որոնցից 254-ն ավելի ուշ զոհվել են համակենտրոնացման ճամբարներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները