Թրամփն արձագանքել է Կալիֆորնիայի կրակոցներին

20:05   08 Նոյեմբեր 2018    91

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են կալիֆորնիական բարերից մեկում տեղի ունեցած կրակոցների մասին։ Վերջինս դրա վերաբերյալ գրել է իր թվիթերյան էջում։

Պետության ղեկավարի խոսքերով՝ դեպքի վայրում գտնվում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես մանրամասն տեղեկացված եմ Կալիֆորնիայում սարսափելի կրակոցների մասին․․․ Թող Աստված օրհնի զոհվածներին եւ նրանց ընտանիքներին»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ դեպքի վայրում գործողության ժամանակ ցուցաբերած արիության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները