Իսրայելում ավարտել են Նեթանյահուի շրջապատում կոռուպցիայի գործի քննությունը

20:13   08 Նոյեմբեր 2018    136

Իսրայելական ոստիկանությունը ավարտել է Գերմանիայից սուզանավերի գնման ժամանակ կոռուպցիայի գործի քննությունը եւ խորհուրդ է տալիս մեղադրանք ներկայացնել Իսրայելի վարչապետի անձնական փաստաբանին եւ երկրի ռազմածովային ուժերի նախկին հրամանատարին։

Այս մասին ասված է իրավապահ մարմինների հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինքը՝ Բենիամին Նեթանյահուն, այսպես կոչված, «գործ 3000»-ով կասկածյալ չի ճանաչվել, սակայն պատասխանել է քննիչների հարցերին։

«Իսրայելի ոստիկանությունն ավարտել է «գործ 3000»-ի հետաքննությունը․․․ Այն վերաբերում էր կոռուպցիայի, խարդախության, վստահության չարաշահման , փողերի լվացման եւ այլ իրավախախտումների մեջ կասկածանքներին։

Դրանք կատարվել են պետական ծառայողների փոխհարաբերությունների համակարգի շրջանակներում․․․ կապված Իսրայելի Պետության համար գերմանական ThyssenKrupp ընկերությունից սուզանավերի գնման հետ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ոստիկանությունը հաստատում է, որ վեց հոգու մեղադրանք առաջադրելու համար բավական ապացույցներ է հավաքել։ Այս ամենի հետ մեկտեղ, նրանց վերագրվում է նաեւ խոշոր չափի կաշառք վերցնելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները