Լոս Անջելեսի արվարձանի բարերից մեկում կրակոցների հետեւանքով 12 մարդ է զոհվել

20:26   08 Նոյեմբեր 2018    154

Լոս Անջելեսի արվարձանի բարերից մեկում կրակոցների հետեւանքով 12 մարդ է զոհվել։

Հարձակման մեջ կասկածվողը մահացած է, զոհվել է նաեւ շերիֆի օգնականը։ Էլի մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի արվարձան համարվող Թաուզանդ Օքս քաղաքում։

Հինգշաբթի առավոտյան փրկարարներն ու ոստիկանությունը դեռեւս դեպքի վայրում՝ Borderline Bar and Gril բարում են եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ականատեսները սոցցանցերում վկայում են, որ բար է մտել մուգ անձրեւանոցով մորուքավոր մի տղամարդ եւ սկսել է կրակել։ Ըստ նրանց՝ մոտ 30 կրակոց է արձակել։

Վենտուրա շրջանի շերիֆի աշխատակազմի ներկայացուցիչն ասել է, որ երբ առաջին ոստիկանները բար մտան, կրակոցները դեռեւս շարունակվում էին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները