2011-ից ի վեր Վաշինգտոնը 62 անգամ պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ. Զախարովա

20:46   08 Նոյեմբեր 2018    100

Վերջին տարիներին Վաշինգտոնը 62 անգամ պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ, սակայն Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել վերջնագրերով:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ժամանակն անցնում է, պատճառները գտնվում են: Հասկանում ենք, որ նորերը կարող են հետևել նույն անպատասխանատվությամբ ու հեշտությամբ, ինչպես ընդունվում էին նախորդները:

«Ընդ որում՝ վախեցնում է նման հատարարություններ անող ամերիկացի գործիչների պրոֆեսիոնալիզմի մակարդակը», - հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հերթական փաթեթն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին:

Պատժամիջոցների սահմանման պատճառ են հանդիսացել Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները, համաձայն որոնց՝ ՌԴ-ն քիմիական զենք է կիրառել բրիտանական Սոլսբերիում, որտեղ թունավորվել էին ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները