Ճապոնիայի միջուկային օբյեկտում ռադիացիայի արտահոսք է տեղի ունեցել

20:58   08 Նոյեմբեր 2018    118

Ճապոնական Իբարակի պրեֆեկտուրայում (Հոնսյու կղզի) Տոկայ բնակավայրի միջուկային օբյեկտում ռադիացիոն աղտոտում է գրանցվել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալությանը (JAEA)։ Նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել պլուտոնիումի վերամշակման օբյեկտում։ Ճառագայթման մակարդակը կազմել է 833 բեքերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ եղած տեղեկությունների՝ ճառագայթումը չորեքշաբթի հերմետիկ կոնտեյների շուրջ նկատել են օբյեկտի աշխատակիցները։ Նշվում է, որ արտահոսքի հնարավոր պատճառը հերմետիկություն ապահովող ռեզինե թանձրացման մաշվածություն է։

Շեշտվում է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրին վնաս չի հասցվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները