Facebook-ը 10 րոպե կտրամադրի ուղարկված հաղորդագրությունը ջնջելու համար

21:03   08 Նոյեմբեր 2018    100

Facebook-ի մեսենջերում շուտով կհայտնվի ուղարկված հաղորդագրությունները ջնջելու նոր գործառույթ: Օգտագործողը 10 րոպե կունենա հաղորդագրությունը ջնջելու համար:

Ինսայդերների տեղեկացմամբ՝ Facebook Messenger-ից օգտվողները կկարողանան զրուցարանից հեռացնել ցանկացած հաղորդագրություն ուղարկվելուց հետո 10 րոպեի ընթացքում: Այսպիսով, հասցեատերը չի էլ իմանա, որ իրեն հաղորդագրություն է ուղարկվել, եթե օգտագործողը ժամանակին հասցնի ջնջել հաղորդագրությունը: Ակնհայտ է, որ հնարավորությունը հասանելի կլինի մոտ ապագայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս հնարավորությունն արդեն գոյություն ունի բազմաթիվ սոցցանցերում: Օրինակ՝ WhatsApp-ում մեկ ժամ է պահանջվում ուղարկված հաղորդագրությունը ջնջելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները