Ցզիփինը ԱՄՆ–ին կոչ է արել հարգել զարգանալու Չինաստանի իրավունքը իր կողմից ընտրված ուղով

22:54   08 Նոյեմբեր 2018    155

Չինաստանի նախագահ Սի Ցզիփինը կոչ է արել ԱՄՆ–ին հարգել զարգանալու Չինաստանի իրավունքը իր կողմից ընտրված ուղով եւ հարգել իր օրինական իրավունքներն ու շահերը։

Այս մասին նա հայտարարել է Պեկինում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քիսինջերին անվանելով չին ժողովրդի վաղեմի ընկերը՝ Սի Ցզիփինը բարձր է գնահատել նրա պատմական ներդրումը Չինաստան–ԱՄՆ հարաբերություններում. «Մենք դա չենք մոռանա»,–ասել է նախագահը Քիսինջերին։

Նրա խոսքով՝ չնայած վերելքներին ու անկումներին, Չինաստանի ու ԱՄՆ–ի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, պահպանել են կայուն զարգացումը վերջին 40 տարվա ընթացքում։ Նա նշել է, որ հաշվի առնելով աշխարհում աննախադեպ փոփոխությունները վերջին 10 տարիներին, միջազգային հանրությունը ակնկալում է, որ Չինաստանի ու ԱՄՆ–ի հարաբերությունները կշարունակեն շարժվել ճիշտ ուղղությամբ։

«Ես համաձայն եմ հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ Արգենտինայում առաջիկա G20–ի գագաթնաժողովին, որտեղ մենք կարող ենք մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Քիսինջերը ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի խաղաղության եւ նրա բարգավաճման համար՝ բարձր գնահատելով Չինաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

Քիսինջերը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը հաջող կլինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները