Իրանի ԱԳՆ-ն իրականության խեղաթյուրման համար քննադատել է ամերիկացի պաշտոնյաներին

21:46   08 Նոյեմբեր 2018    100

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ամերիկացի պաշտոնյաներին, որոնք խեղաթյուրում են իրականությունը, պնդելով, որ պատժամիջոցները ուղղված չեն Իրանի ժողովրդի դեմ:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին նշել է, որ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները տառապում են նարցիսիզմով եւ շարունակում են մնալ անտեղյակության եւ մոլորության մեջ` դիմելով ստին եւ փորձելով արդարացնել Իրանի դեմ թշնամական քաղաքականությունը՝ նշելով, որ պատժամիջոցները համապատասխանում են Իրանի ժողովրդի շահերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն վնասի Իրանի ժողովրդին եւ կուղղվեն միայն կառավարությանը, Կասեմին ասել է, որ նման հայտարարությունները անում են կամ պրոֆեսիոնալ ստախոսները կամ նրանք ձեւացնում են, թե չգիտեն իրականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները