Սպիտակ տունը մտադիր է սահմանափակել ապօրինի ներգաղթյալներին ապաստան հատկացնելը

09:11   09 Նոյեմբեր 2018    218

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է սահմանափակել ապօրինի ներգաղթյալներին քաղաքական ապաստան հատկացնել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, այս մասին ասվում է ազգային անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի և գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթքերի համատեղ հայտարարությունում:

«Ապաստան հատկացնելու մեր համակարգը ծանրաբեռնված է՝ ապօրինի ներգաղթյալների՝ ապաստանի անհիմն խնդրանքների շատ մեծ քանակության պատճառով, որոնք հսկայական բեռ են մեր պաշարների համար»,-ասվում է համատեղ հաղորդագրությունում:

Նրանց կարծիքով՝ այդպիսի իրավիճակը խանգարում է քաղաքական ապաստան հատկացնել նրանց, որոնք իսկապես դրա կարիքն ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները