Իրանն ԱՄՆ-ին մարդկության դեմ հանցագործությունների մեջ է մեղադրել

09:27   09 Նոյեմբեր 2018    254

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ն մասնակից է Իրանում և Եմենում «մարդկության դեմ հանցագործություններին»:

Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանին է պատասխանաատու համարում Վաշինգտոնի սահմանած «ապօրինի պատժամիջոցների» համար: Սակայն, նրա կարծիքով, ԱՄՆ-ն պատասխանատու է «մարդկության դեմ հանցագործությունների համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը հավելել է, որ ամերիկյան պատժամիջոցներն առաջին հերթին վերաբերում են Իրանի բնակչությանը, որը բարդությունների հետ է բախվում դեղորայքի և պարենի հասանելիության հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ   Մոհամադ-Ջավադ-Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները