Էկվադորի նախկին նախագահը ապաստան է հայցել Եվրոպայում

09:56   09 Նոյեմբեր 2018    267

Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան Բելգիայում քաղաքական ապաստանի հարցում է ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AFP-ին, հարցումն արվել է այս տարվա հունիսին: Նշվում է, որ ամռան վերջին նրան հարցազրույցի են կանչել՝ ապաստան հատկացնելու համար:

Ավելի վաղ Կորեան ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆերնանդո Բալդիի առևանգման մեջ է մեղադրվել, որը 2012-ին է տեղի ունեցել: Բալդիին ազատել են կոլումբիացի զինծառայողները:

Նախկին նախագահը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ դա կազմակերպել է Էկվադորի գործող նախագահ Լենին Մորենոն: Սակայն հուլիսին նրա ձերբակալման թույլտվությունն է տրվել:

2017-ից Կորեան Բելգիայում է բնակվում: Նրա կինը ծնունդով այնտեղից է: Կորեան Էկվադորի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2017-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները