Կալիֆոռնիայում հրդեհը հարյուրավոր շինություններ է ոչնչացրել Պարադայս քաղաքում. Associated Press

10:00   09 Նոյեմբեր 2018    229

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Պարադայս քաղաքում հրդեհը հարյուրավոր շինություններ Է ոչնչացրել:

Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

«Պարադայս բնակավայրը զգալի չափով ավերված Է, խոսքը նման մասշտաբի ավերածությունների մասին Է»,- գործակալությունը մեջբերել Է հրշեջ պահպանության տեղական ծառայության ներկայացուցիչ Սքոթ Մակլինի խոսքը: Նրա գնահատումների համաձայն՝ կրակը մոտավորապես 2 հազար շինություն Է ոչնչացրել: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Paradise Post թերթը՝ վկայակոչելով օկրուգի շերիֆ Բյութ Քորի Հոունիին, հրդեհից մի քանի մարդ Է մահացել, նրանց ստույգ թիվը ճշտվում Է: Դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:

Մինչ այդ օկրուգի հրշեջ ծառայության ղեկավար Դարեն Ռիդը տեղեկացրել Է, որ տուժել են երկու հրշեջներ եւ տեղի մի քանի բնակիչներ: Պարադայսի բնակչությունը կազմում Է մոտավորապես 27 հազար մարդ:

Հրդեհների կապակցությամբ, որոնք սկսվել են անտառներում, Պարադայսում տարհանվել են հազարավոր մարդիկ: Տեղում աշխատում Է շուրջ 500 հրշեջ: Կրակն արագորեն տարածվում Է սաստիկ քամու եւ չոր եղանակի պատճառով: Տարհանում Է հայտարարված նաեւ օկրուգի մի շարք այլ քաղաքներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները