Թրամփը երկարաձգեց Իրանի դեմ 1979 թվականի պատժամիջոցները

10:11   09 Նոյեմբեր 2018    247

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել Է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ գրեթե 40-ամյա վաղեմության հրամանագրի գործողությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Կոնգրեսին հղված նամակում, որը հրապարակվել Է նոյեմբերի 8-ին: «Իրանի հետ մեր հարաբերություններն առայժմ չեն նորմալացել»,-արձանագրել Է Թրամփը:

Նա երկարաձգել Է նախագահ Ջիմի Քարտերի թիվ 12170 կատարողական հրամանագրի գործողությունը, որն ստորագրվել Է 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից հետո: Հրամանագիրն ԱՄՆ-ի իշխանություններին լայն լիազորություններ Է ընձեռում սահմանելու պատժամիջոցներ եւ այլ միջոցներ, ինչպես նաեւ կարգավորելու Իրանի հետ առեւտուրը: Մասնավորապես, այն արգելափակում Է Իրանի ցանկացած պետական սեփականություն, որը գտնվում Է ԱՄՆ-ի իրավասության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները