Ամերիկյան «ահաբեկչության դեմ պատերազմը» խլել է կես միլիոն մարդու կյանք

10:31   09 Նոյեմբեր 2018    237

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո սկսված ամերիկյան «ահաբեկչության դեմ պատերազմի» հետեւանքով Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում զոհվել է մոտ կես միլիոն մարդ:

Այս մասին նշված է Բրաունի համալսարանին առնընթեր Ուոթսոնի միջազգային եւ հասարակական հարցերի ինստիտուտի հետազոտության մեջ, փոխանցում է AFP-ն:

Հետազոտողների կարծիքով՝ զոհվածների թիվը կազմում է 480 հազարից մինչեւ 507 հազար, բայց փաստացի թիվը, հավանաբար, շատ ավելին է:

Զոհվածների թվում են ապստամբները, տեղական ոստիկանության եւ անվտանգության ուժերի աշխատակիցները, քաղաքացիական անձինք եւ ամերիկյան ու դաշնակից զորքերի զինվորականներ:

Զեկույցի հեղինակ Նեթ Քրոուֆորդը չի բացառում, որ զոհվածների թվում, որոնց ԱՄՆ-ն եւ տեղական ուժերը զինյալ են անվանում, կան քաղաքացիական անձինք:

Հետազոտության համաձայն՝ Իրաքում զոհված քաղաքացիական անձանց թիվը տատանվում է՝ 182 272 եւ 204 575, 38 480 մարդ զոհվել է Աֆղանստանում եւ 23 372՝ Պակիստանում: Իրաքում եւ Աֆղանստանում զոհվել է մոտ 7 հազար ամերիկացի զինծառայող:

Հաշվարկի մեջ չեն ներառվել նրանք, ովքեր զոհվել են պատերազմի հետեւանքների պատճառով, օրինակ՝ հիվանդությունների տարածման եւ ենթակառուցվածքների կործանման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները