Լոնդոնում ՌԴ-ին երախտագիտություն են հայտնել BЯexit-ի համար

10:40   09 Նոյեմբեր 2018    202

Լոնդոնում Proud Bear ակտիվիստների խումբը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով պաստառներ է տեղադրել՝ տոնելու համար Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հարցում Մոսկվայի «վաստակը»:

Տոնական քարոզարշավի մեկնարկի մասին հայտարարությունը հրապարակվել է խմբի Twitter-ի օգտահաշվում:

Ակտիվիստները երեք գովազդային վահանակ են գնել: Երկու պաստառների վրա, բացի Պուտինի պատկերից, առկա է «Եկե՛ք տոնենք կարմիր-սպիտակ-կապույտ BЯEXIT-ը» և «BЯEXIT նշանակում է BЯEXIT» կարգախոսերը: Վերջին Brexit բառի R տառը ռուսական Я-ով է փոխարինվել: Երրորդ բիլբորադին Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն է: Այն մակագրված է. «Շնորհակալությու՛ն, BOЯIS»:

Proud Bear-ի կայքում ասվում է, որ խումբը բաղկացած է ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներից, որոնք «տարիներ շարունակ օգնում են Անգլիային ազատվել Եվրամիությունից և ժողովրդավարական ընտրություններից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   ՌԴ   BЯexit  


Վերնագիրի այլ պիտակները