Մելբուռնում ավտոմեքենան մխրճվել Է առեւտրական կենտրոնի շենքի մեջ. ABC

11:04   09 Նոյեմբեր 2018    209

Մելբուռնի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել Է առեւտրական կենտրոնի շենքի մեջ:

Ոստիկանությունը եւ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները շրջապատել են վթարի վայրը:

Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտնել Է ABC ազգային հեռուստառադիոկորպորացիան:

Մելբուռնի գործարար թաղամասի կենտրոնում՝ Բրուք-սթրիթի առեւտրական կենտրոնի շենքի մոտ ոստիկաններ են կարգված եւ դադարեցված Է տրանսպորտի երթեւեկությունը: «Վիկտորիայի նահանգի ոստիկանության վարչությունը տեղյակ Է միջադեպի մասին, մեր սպաներն աշխատում են տեղում: Ամբողջ տեղեկատվությունը կտրամադրվի վթարի պատճառների հետաքննությունից հետո»,- նշած Է ոստիկանության հայտարարության մեջ:

Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով՝ արտակարգ պատահարի վայրում առաջացած բռնկումը վերացվել Է 10 րոպեի ընթացքում: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը: Միջադեպի ընթացքում տուժածների վերաբերյալ տվյալներ չկան:

Մինչդեռ The Australian թերթը՝ հղում անելով ականատեսների, հայտնում Է, որ Մելբուռնի կենտրոնում չարագործը դանակով հարձակում Է կատարել ոստիկանների վրա: Պատահարի մանրամասնությունները չեն բերվում:




Hayatsk.info

Հեշթեգներ: Մելբուռն  


Վերնագիրի այլ պիտակները