Թրամփը հայտնել է Ֆլորիդայում խոշոր կոռուպցիոն սկանդալի մասին

11:13   09 Նոյեմբեր 2018    377

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրավապահները ստուգում են Ֆլորիդա նահանգում ընտրությունների ընթացքում խարդախությունների մասին հաղորդումները:

Ֆլորիդայի ընտրություններում ձայների 50.21 տոկոսով հաղթել է գործող հանրապետական նահանգապետ Ռիք Սքոթը, իսկ դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնը հավաքել է ձայների 49.79 տոկոսը: Սակայն պարտված քաղաքական գործիչը ձայների վերահաշվարկ է պահանջել:

«Իրավապահ մարմինները ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ են ստուգում`կապված Ֆլորիդայի Բրոուարդ և Փալմ Բիչ քաղաքներում խարդախությունների հետ»,-գրել է նա Twitter-ի իր էջում:

Ի պատասխան վերահաշվարկի պահաջի`Սքոթն իրավապահներին բողոքել է Բրոուարդ շրջանում ընտրությունների համակարգող Բրենդ Սնայփսից: Նահանգապետը պնդում է, որ Սնայփսի գրասենյակը կանխամտածված կերպով կարևոր տեղեկություն է թաքցրել ձայների հաշվարկի մասին, ավելի կոնկրետ՝ քվեարկած ընտրողների և հաշվված քվեաթերթիկների քանակի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները