Լավրովը և Պոմպեոն հնարավոր է հանդիպեն

11:22   09 Նոյեմբեր 2018    156

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայում չեն բացառում, որ Արգենտինայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում հնարավոր է տեղի ունենա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:

Ռյաբկովը ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է հանդիպմանը, և ամեն ինչ կախված կլինի ամերիկացի գործընկերների որոշումից:

Գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Դրա շրջանակում պետք է կայանա նաև երկու պետությունների ղեկավարների հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները