Ավստրիայում բանակի գնդապետի են ձերբակալել. Kronen Zeitung

11:51   09 Նոյեմբեր 2018    246

Ավստրիայի հատուկ ծառայությունները նոյեմբերի 8-ին ձերբակալել են ավստրիական բանակի գնդապետի, որը քսան տարվա ընթացքում լրտեսությամբ Էր զբաղվում Ռուսաստանի օգտին:

Այս պնդումով նոյեմբերի 9-ին հանդես Է եկել Kronen Zeitung ավստրիական հրատարակությունը՝ հղում անելով Ավստրիայի պաշտպանության նախարարությանը:

Ինչպես հայտնի Է դարձել, հետաքննություն Է անցկացվում 70-ամյա ավստրիացի պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, որը 1990-ական թվականների վերջից ռուսական ռազմական հետախուզությանը տեղեկատվություն Էր փոխանցում միգրացիոն ճգնաժամի, ավստրիական ռազմական ավիացիայի եւ հրետանային համակարգերի վերաբերյալ: Հրատարակության տվյալներով՝ իր ծառայությունների համար զալցբուրգցի գնդապետն ստացել Է մոտավորապես 300 հազար եվրո: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց գտնել կասկածյալին»,-հայտարարել են Ավստրիայի պաշտպանության նախարարությունում:

Ավստրիայի դատախազությունը պաշտոնաթող գնդապետի նկատմամբ քրեական գործ Է հարուցել օտարերկրյա ռազմական հետախուզության օգտին աշխատելու հոդվածով, որով կասկածյալին երկու տարվա բանտարկություն Է սպառնում:

Ավստրիայում Ռուսաստանի դեսպանությունը չի մեկնաբանում այս հաղորդագրությունը: «Առանց մեկնաբանությունների»,- ՏԱՍՍ-ին հայտարարել Է դեսպանության մամուլի քարտուղար Բուլատ Խայդարովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները