Յագլանդը չի բացառել, որ ՌԴ-ն դուրս կգա Եվրոպայի խորհրդից

12:00   09 Նոյեմբեր 2018    310

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը զգուշացրել է ՌԴ-ի` կազմակերպությունից դուրս գալու հավանականության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Տիմո Սոյնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Սոնին, իր հերթին, նշել է, որ ՌԴ-ն և Եվրոպայի խորհուրդը միմյանց կարիքն ունեն, սակայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետք է հավատարիմ լինի սահմանված կանոններին:

Ֆինլանդիայի նախագահությունը կսկսվի նոյեմբերի 21-ից և կշարունակվի մինչև 2019-ի մայիսի վերջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յագլանդ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները