Նավթի համաշխարհային գները նվազել են

12:17   09 Նոյեմբեր 2018    290

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են:

Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,04 դոլարով՝ մինչև 70.96 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1 դոլարով՝ մինչև 60.67 դոլար մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթի  


Վերնագիրի այլ պիտակները