Ս. Արաբիայի հյուպատոսի կեցավայրում տարրալուծող նյութի նմուշներ են հայտնաբերվել

12:24   09 Նոյեմբեր 2018    192

Թուրք իրավապահները Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի կեցավայրում տարրալուծող նյութի նմուշներ են գտել, ինչը կարող է հաստատել ենթադրություններն առ այն, որ սպանված ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմնի մասերը ոչնչացվել են:

Ստամբուլի դատախազության պաշտոնյաներից մեկն Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ կեցավայրի տարածքում գտնվող ջրհորի ուսումնասիրման ժամանակ, իրավապահները գտել են մի քանի տեսակի քիմիական նյութերի նմուշներ: Այդ նյութերը, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են սպանված լրագրողի մասնատված մարմինը տարրալուծելու համար:

Դատախազությունում ենթադրում են, որ մարմինը տարրալուծվել է կեցավայրի սենյակներից մեկում:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիան հյուպատոսի կեցավայրի խուզարկության համար թուրք իրավապահներին թույլատվություն էր տվել Խաշոգջիի սպանությունից միայն երկու շաբաթ անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաշոգջի  


Վերնագիրի այլ պիտակները