2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ը զենքի արտահանումն ավելացրել Է 13 տոկոսով

12:30   09 Նոյեմբեր 2018    237

2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ը զենքի արտահանման ցուցանիշներն ավելացրել Է 13 տոկոսով՝ կնքելով 192,3 մլրդ դոլարի գործարքներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Պետդեպարտամենտը հայտնել Է նոյեմբերի 8-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: «Վերջին ֆինանսական տարում զենքի արտահանման աճ Է գրանցվել 13 տոկոսով՝ մինչեւ 192,3 մլրդ դոլար, հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել ԱՄՆ-ում:

Աճ Է դիտվում ինչպես կառավարությունների միջեւ գործարքների թվաքանակով, այնպես Էլ ամերիկյան ընկերությունների կողմից զենքի ու ռազմական տեխնիկայի վաճառքի ցուցանիշով»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտի տվյալներով՝, 2018 թվականին կնքվել են 55,66 մլրդ դոլարի միջկառավարական գործարքներ, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան 2017 ֆինանսական տարում: 2018 ֆինանսական տարում Պետդեպարտամենտի կողմից հավանության արժանացած մասնավոր պարտավորագրերի գումարը կազմել Է 136,6 մլրդ դոլար:

Դրանց թվում ամենախոշոր համաձայնագրերն են՝ Սաուդյան Արաբիային 6,5 մլրդ դոլար գումարի մարտական սուզանավերի, Քուվեյթին 5,1 մլրդ դոլար գումարի FA-18 կործանիչների, Լեհաստանին 4,6 մլրդ դոլարի, Ռումինիային 4,6 մլրդ դոլարի, Սաուդյան Արաբիային 1,6 մլրդ դոլար գումարի Patriot զենիթահրթիռային համալիրների, Արաբական Միացյալ Էմիրություններին 1,9 մլրդ դոլար գումարի AH-64 Apache մարտական ուղղաթիռների, Բահրեյնին 2,1 մլրդ դոլար գումարի F-16 կործանիչների, Նիգերիային 500 մլն դոլար գումարի A-29 տուրբոպտուտակային ռազմական ինքնաթիռների վաճառքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները