Aston Martin-ը 2019-ի վերջին կսկսի քրոսովեր թողարկել

13:28   09 Նոյեմբեր 2018    127

Aston Martin ընկերությունը 2019 թվականի չորրորդ եռամսյակում կսկսի իր պատմության մեջ առաջին քրոսովերի թողարկումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մոդելը, որը պետք է ստանա Varekai անվանումը, կկառուցվի Հարավային Ուելսում Թագավորական ռազամօդային ուժերի (RAF) նախկին բազայում տեղակայված նոր գործարանում:

Հաջորդ տարվա առաջին եռամսյակի սկզբին կավարտվի ավտոմեքենաների թողարկման հզորությունների նախապատրաստումը, իսկ հետագայում կպատրաստվեն քրոսովերի մի քանի թեստային նմուշներ:

Սերիական ավտոմեքենայի թողարկման համար աշխատակիցների թիվը 100-ից կհասնի 200-ի, իսկ 2020 թվականին, երբ քրոսովերի արտադրության ծավալները աճեն, գործարանի աշխատակիցների թիվը 700-ից կանցնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Aston-Martin   2019  


Վերնագիրի այլ պիտակները