ԱՄՆ-ում թմրաբարոն «Լիլիպուտ»-ին թույլ չեն տա դատական նիստից առաջ գրկել կնոջը

13:41   09 Նոյեմբեր 2018    126

Նյու Յորքի դաշնային դատարանը մերժել է մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի («Լիլիպուտ») դատական նիստի սկսվելուց առաջ կնոջը գրկելու իրավունքը, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

Այս մասին հաղորդում է NBC 4 հեռուստաալիքը՝ դատարանի որոշումը վկայակոչելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լիլիպուտ»-ի փաստաբաններից մեկը դատավորին միջնորդություն է հղել՝ խնդրելով թույլ տալ դատական նիստից առաջ գրկել կնոջը: Փաստաբանի կարծիքով՝ միջնորդությունը բավարարելը «մարդասիրական ժեստ» կլիներ, քանի որ Նյու Յորք արտահանձնվելուց ի վեր դատապարտյալն իր կնոջ հետ չի շփվել:

«Մարշալներն ընդգծել են, որ խնդրանքի բավարարումը կհակասի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկած բոլոր միջոցներին»,-գրել է դատավորը՝ հավելելով, որ «դատարանն ըմբռնումով է մոտենում խնդրանքին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները