WhatsApp-ի օգտատերերին վտանգավոր հոլովակով են վախեցնում

13:59   09 Նոյեմբեր 2018    173

WhatsApp-ում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն վտանգավոր հոլովակի մասին, որը կարող է ջնջել սմարթֆոնի բոլոր տվյալները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Sophos անվտանգության փորձագետներն իրենց բլոգում գրել են, որ նման տեսանյութ գոյություն չունի։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ շուտով մեսենջերում կտարածվի martinelli անվանումով վտանգավոր հոլովակը։

Մասնագետները վստահեցնում են, որ նման հոլովակ գոյություն չունի եւ օգտատերերին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ նման հաղորդագրություններն ուրիշներին ուղարկելուց։

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները