Սիրիայում ավելի քան 6 մլն փախստականներ են մնում. ՄԱԿ

15:45   09 Նոյեմբեր 2018    162

Սիրիայում դեռեւս 6,2 մլն փախստականներ են մնում այն 5,5 մլն մարդուց զատ, որոնք լքել են երկիրը բազմամյա հակամարտության պատճառով:

Ամին Ավադը՝ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով բյուրոյի տնօրենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ խոսքը վերաբերում Է 6,2 մլն փախստականների: Սիրիայի կառավարությունն այդ թիվը գնահատում Է երեք միլիոն, պնդելով, որ նրանցից շատերը տուն են վերադարձել: Սիրիայի սահմաններից դուրս գտնվում Է 5,5 մլն մարդ»,- նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում հայտարարել Է Ավադը՝ ելույթ ունենալով Մերձավոր Արեւելքի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում:

Նա նշել Է, որ Սիրիայի ներսում փախստականները «տառապում են նույնքան, որքան եւ նրանք, ովքեր գտնվում են նրա սահմաններից դուրս»:

Ավադի խոսքով՝ փախստականների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 82 տոկոսը պատրաստ Է տուն վերադառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները