Ford Motor-ն էլկետրական սքութերների շուկա է դուրս եկել

16:03   09 Նոյեմբեր 2018    110

Ford Motor ընկերությունն արագ աճող միկրոմոբիլային շուկա է դուրս գալիս՝ գնելով Spin էլեկտրական սքութերների վարձույթի ծառայությունը:

Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով Ford Motor-ի նոր մոբիլային որոշումներ կայացնող Ford X ստորաբաժանման ղեկավար Սանի Մադրային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Ford Motor-ի նպատակն է ավելի քան 100 քաղաքում էլկետրական սքութերների վարձույթի ծառայություն թողարկել:

Ford Motor-ը չի հայտնում գործարքի արժեքը, սակայն Axios պորտալի համաձայն՝ այն շուրջ 100 մլն դոլար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ford-Motor  


Վերնագիրի այլ պիտակները