2015թ. սկսած Վենեսուելայից 3 մլն մարդ է փախել տնտեսական ճգնաժամի հետևանքով. ՄԱԿ

16:56   09 Նոյեմբեր 2018    137

Վենեսուելայում քաղաքական ու տնտեսական ճգնաժամի պատճառով 2015թ. ի վեր երկիրը լքել է մոտ 3 մլն մարդ, ինչը փաստում են Միացյալ ազգերի կազմակերպության թարմ տվյալները:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ տնտեսական ճգնաժամի, սննդամթերքի ու դեղորայքի սուր պակասի, խիստ գնաճի, ինչպես նաև բռնության մակարդակի բարձրացման հետևանքով երկրից արտագաղթած քաղաքացիների թիվը կտրուկ աճել է հատկապես վերջին 6 ամսվա ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ շուրջ 2.6 մլն մարդ արտագաղթել է հարևան երկրներ, որոնց ղեկավարներն այժմ փորձում են լուծել Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր միգրացիոն ճգնաժամը:

Փախստականների հիմնական հոսքը գնացել է Կոլումբիա և Պերու: Մասնավորապես՝ ավելի քան 1 մլն վենեսուելացի այժմ ապաստան է գտել Կոլումբիայում. ամեն օր այս երկրի սահմանը հատում է մոտ 3.000 վենեսուելացի փախստական:

Եվս 500.000 քաղաքացի ապաստանել է Պերուում, 220.000-ը՝ Էկվադորում, 130.000-ը՝ Արգենտինայում, ավելի քան 100.000-ը՝ Չիլիում, 85.000-ը՝ Բրազիլիայում:

Մնացած փախստականներն ապաստան են ստացել աշխարհի մյուս երկրներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները