Պետքարտուղարությունը հաշվետվություն է ներկայացրել ամերիկյան զենքի աճող վաճառքի մասին

17:38   09 Նոյեմբեր 2018    154

2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ն արտասահման 13 տոկոսով ավելի զենք է վաճառել:

Այս մասին ասվում է պետքարտուղարության կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ զինամթերքի արտահանումն ավելացել է 192.3 մլրդ դոլարով: «Անցնող ֆինանսական տարվա ընթացքում սպառազինությունների թույլատրված արտահանումն ավելացել է 13 տոկոսով՝ հասնելով 192.3 մլրդ դոլարի»,-ասվում է հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ ամերիկյան զենքի նկատմամբ սպառողական հետքրքրության աճը թույլ է տվել հազարավոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես նաև պահպանել ևս մի քանի հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները