Անտառային հրդեհների հետեւանքով ոչնչացվել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը

17:04   09 Նոյեմբեր 2018    137

Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը հիմնովին ոչնչացվել է անտառային հրդեհների հետեւանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրդեհը սկսվել է հինգշաբթի առավոտյան ու արդեն տարածվել է 20 հազար ակր տարածքի վրա (8 հազար հա): Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այրվել են հազարավոր բնակելի տներ:

Փարադայս քաղաքն ամբողջությամբ ծածկված է ծխի հսկայական շերտով, քաղաքը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, դժվար է անգամ փրկարարական խմբերի աշխատանքը՝ ծխի ու կրակի պատճառով:Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտարարել էին քաղաքի ամբողջական էվակուացիայի մասին՝ 27 հազար բնակչի:

Հազարավոր մեքենաներ փորձում են լքել քաղաքը, սակայն դա էլ իր հերթին առաջացրել է կիլոմետրերի ձգվող խցանումներ, քաղաքացիների մի մասը փորձում են քաղաքից դուրս գալ ոտքով: Խցանումների մեջ են մնացել հղի կանայք, որոնց չեն կարողանում մոտենալ բժիշկները՝ փակ ճանապարհների պատճառով:Արդեն կան ահազանգեր այն մասին, որ հիվանդանոցներում ընդունում են տարբեր աստիճանի այրվածքներ ստացած բնակիչների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները